Պետքարտուղարություն. ՄԱԿ-ն առաջին անգամ նշանա...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան բանաձեւի ընդունումը համաշխարհային կազմակերպության կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված առաջին նշանակալից քայլն էր։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը։

«ՄԱԿ-ն առաջին անգամ արդյունավետ և բովանդակալից բան է արել այս պատերազմի վերաբերյալ՝ ընդունելով մեր բանաձևը, որը կոչ է անում խաղաղության», - ասել է նա Fox News-ի եթերում:

Բրյուսը հավելել է, որ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խնդիրների արագ լուծումներ է փնտրում և դա անում է յուրովի։ Դոնալդ Թրամփի գաղափարն այն է, որ կարելի է գնալ ՄԱԿ, ստիպել [կազմակերպությանը] հետեւել [իր] կանոնադրությանը և ասել. «Մեզ պետք է պարզ լուծում, որը խաղաղության կոչ կանի և չի ուղեկցվի այն բոլոր մեխանիզմներով, որոնց մեջ խճճվել է համակարգը»։ «Հենց դա էլ այսօր տեղի ունեցավ»,- եզրափակել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը։

Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ամերիկյան բանաձեւին։ Փաստաթուղթն ընդունվել է իր սկզբնական տեսքով, և Անվտանգության խորհուրդը մերժել է ինչպես եվրոպական երկրների հակառուսական ուղղումները, այնպես էլ Ռուսաստանի առաջարկած փոփոխությունները՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի գնահատականը հստակեցնելուն։ Միացյալ Նահանգները ձեռնպահ է մնացել բոլոր ուղղումների քվեարկությունից։