Պետք է լինել կույր, որ դա չտեսնել. Դավիթ Հարո...

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ  Արսեն Բաբայանի գործն արհեստական է։

«Սա շատ արհեստական, հորինված գործ է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։

Դիտարկմանը, շատ են պնդումները, որ սրանով փորձ է արվում հերթական ճնշումը գործադրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վրա, Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Ես  կարծում եմ՝ պետք է  լինել կույր, որպեսզի դա չտեսնել»։

Արսեն Բաբայանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց ձերբակալել Բաբայանին: Իսկ երեկ դատարանը ոչ իրավաչափ համարեց նրա ձերբակալությունը, սակայն բավարարեց ՀՔԾ միջնորդությունը՝ կալանավորել Բաբայանին։