Պետք է հանրային լայն կոնսոլիդացիայով հասնել ք...

«Քիչ առաջ ականատես եղանք հերթական ստի ու խաբեության դրսևորմանը, ՔՊ խմբակցությունը մերժեց Բերձորի միջանցքի հետ կապված ԱԺ հայտարարության նախագծի մեր տարբերակը, որով, փաստացի, հրաժարվեց 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացրած իր նախընտրական ծրագրից»,-այս  մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ իրենք ամբողջությամբ տեղավորվել են ադրբեջանական օրակարգի մեջ. «Ալիևի գործողությունների համար հիմք է հանդիսացել այն, որ Պրահայում տեղի է ունեցել համաձայնություն Փաշինյանի և Ալիևի միջև, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում:  Երկրորդ հանգամանքն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները հերթական լարվածության, կարելի է ասել,  փչացման փուլն են ապրում, եւ դա ևս  թևեր է տալիս Ալիևին: Եվ երրորդը, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, ՀՀ իշխանությունները Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ և Արևմուտք-ՌԴ հակամարտության մեջ մեր երկիրը վերածել են մանրադրամի: Այս երեք հանգամանքներն են Ալիևին հնարավորություն տալիս դիմել ագրեսիվ, սադրիչ և հանցավոր գործողությունների»,-ասաց Անդրանիկ Թևանայնը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝  իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքականության փոփոխություն, իսկ դա ենթադրում է այլ իշխանություններ։

Հարցին, ըստ որի՝  ընդդիմությանը մին չ օրս չի հաջողվել հասնել իշխանափոխության, Թևանյանն արձագանքեց. «Քաղաքական բոլոր այն գործողությունները, որոնք չեն հանգեցրել արդյունքի, ենթակ  են վերանայման, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել քաղաքական պայքարը: Պետք է հանրային լայն կոնսոլիդացիայով հասնել քաղաքական փոփոխության: Դա պետք է անել հնարավորինս շուտ, որովհետեւ Հայաստանը երկար ժամանակ չունի: Միգուցե մենք պետք է ընդլայնենք ձևաչափերը, միգուցե ավելի նոր ֆորմատներ առաջարկենք հանրությանը»,-ասաց ընդդիամդիր պատգամաովրը։

Մանրամսն՝ տըեսանյութում ։