Պետք է գնալ Սահմանադրության օպտիմալացման ճանա...

Ես կարծում եմ, որ նոր Սահմանադրություն ասելով, բացի առաջին, երկրորդ հոդվածներից, մնացածում փոփոխությունների, վերանայման կարիք ունի: Այս մասին  այսօր՝ հուլիսի 17-ին, Սահմանադրական բարեփոխումների նիստի քննարկման ժամանակ ասել է հանձնաժողովի անդամ Արթուր Սաքունցը:

«Սահմանադրական կարգում մենք ունենք լուրջ խնդիրներ, մարդու իրավունքներում  ունենք լուրջ խնդիրներ, ԱԺ-ի՝ գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության առումով ունենք լուրջ խնդիրներ, շատ խնդիրներ կան, բայց հիմնականում մենք պետք է ելնենք մեր Սահմանադրության անփոփոխ հոդվածներից: Սահմանադրության նախաբանը փոխել-չփոխելու հարցում պետք է լինեն հստակ դիրքորոշումներ, ես կխնդրեմ ուղղակի, որ մենք բացառապես ելնենք մեր պետության կենսական շահերից եւ ոչ թե այլոց պահանջները կատարումից խուսափելու, կամ չկատարելու տրամաբանությունից: Ես կողմ եմ նոր Սահմանադրությանը այն մասով, ինչ ասեցի՝ հաշվի առնելով այն վիճակը, ինչը որ մենք ունենք»,- նշեց նա:

Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, որ պետք է գնալ Սահմանադրության օպտիմալացման ճանապարհով եւ պետք է ունենալ սեղմ Սահմանադրություն՝ քիչ բաներ կարգավորող:

 «Ես կարծում եմ՝ այն որոշումները որ մենք կայացրել ենք, ճիշտ որոշումներ են, խմբագրման կարիք չեմ տեսնում»,- ասաց նա:

 Ջուլհակյանը նշեց, որ ինչպես նախկինում հիմա էլ է դեմ նախագահին առաջնային մանդատով օժտելուն: Նա նաեւ ասաց, որ կողմ է լրիվ նոր Սահմանադրություն գրելուն: