Պետք է ավելի մեծ ճնշnւմ գnրծադրենք Ադրբեջանի...

Ես, միանշանակ, անհանգստանում եմ հորս համար, բայց նաև անհանգստանում եմ բոլոր հայերի համար, որոնք պահվում են Բաքվում. այս մասին TheArmenianReport-ին ասել է Բաքվում ապօրինաբար պահվող գործարար, բարերար, օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:

«Կարծում եմ, որ հորս պես անձի ձերբակալությամբ շատ հստակ ուղերձ է հղվել ամբողջ հայ ժողովրդին՝ ոչ մի հայ անվտանգ չէ, և դա կարող է պատահել բոլորիդ հետ։  Հուսով եմ, որ նա կվերադառնա մեզ մոտ որքան հնարավոր է շուտ: Հուսով եմ, որ նա որքան հնարավոր է շուտ ազատության մեջ կլինի, քանի որ նրա կալանավորման համար հիմք չկա։ Ես նաև հասկանում եմ, որ ինչ է կատարվում նրա հետ այն ճանապարհին, որով նա այժմ անցնում է»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

Նա հույս է հայտնել, որ հոր կալանավորումն ավելի շատ միջազգային աջակցություն կապահովի Հայաստանի և արցախցի փախստականների համար:

«Մենք պետք է ավելի շատ խոսենք քաղբանտարկյալների մասին, և կարծում եմ, որ հաջորդ քայլը, որ պետք է անենք, Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելն է։ Գործողության կոչն է, որ մենք պետք է անենք, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է կատարվում: Այդ ամենը հակասում է միջազգային բոլոր նորմերին և չափանիշներին: Եվ մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ նման պահվածքը չի կարելի հանդուրժել, հատկապես, եթե այդ երկիրը ցանկանում է դիրքավորվել միջազգային հարթակում։ Սա գործողության կոչ է, որին պետք է արձագանքենք»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

Նա հավելել է, որ Բաքվում պահվող հայ գերիների հստակ թիվն անհայտ է, ինչը խիստ անհանգստացնող է: