Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։
«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվելու Վաշինգտոնի ու Երևանի միջև, կարո՞ղ եք մանրամասնել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությանն առնչվող գործընթացի մասին և վերջապես՝ արդյո՞ք Վաշինգտոնը մտադիր է շարունակել այդ երկխոսությունը Երևանի հետ ԱՄՆ գալիք վարչակազմի օրոք:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։