ԱՄՆ դեսպանատունը մարտի 23-ին ստացել է պերսոնա նոն գրատա հայտարարված դիվանագետների ցուցակը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
«Սա Ռուսաստանի կողմից անարդյունավետ քայլ է մեր երկկողմ հարաբերություններում… Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է, որ մեր երկրներն ունենան անհրաժեշտ դիվանագիտական անձնակազմ՝ մեր կառավարությունների միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար», – Reuters-ին ասել է ամերիկացի պաշտոնյան:
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն իր հերթին ճեպազրույցում ասել է․
«Մենք կարծում ենք, որ հաստատված և բաց հաղորդակցության ուղիները կարևոր են հատկապես լարվածության աճի ժամանակ, հատկապես հակամարտությունների ժամանակ: Ինչպես գիտեք, արդեն մի քանի տարի է, ինչ Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակում է Մոսկվայում մեր դեսպանատան լիարժեք գործունեությունը։ Մենք միշտ հանդես ենք եկել հավասարության օգտին: Մենք ցանկանում ենք հավասարություն տեսնել այստեղ՝ ԱՄՆ-ում Մոսկվայի դեսպանատան գործունեության և այն ամենի միջև, ինչ մենք կարող ենք ունենալ Ռուսաստանում։ Մոսկվայում մեր դեսպանատունը մնում է մեր ռուս գործընկերների հետ համակարգման և հաղորդակցության կենտրոնը։ Մենք… չէինք ցանկանա, որ այն փակվի»։



