ԱՄՆ վարչակազմը չի փոխել դիրքորոշումը Ուկրաինային աջակցելու հարցում՝ չնայած Ռուսաստանի կողմից միջին հեռահարության «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռների օգտագործման։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Ինչ վերաբերում է մեր ընդհանուր մոտեցմանը, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային, այն չի փոխվել, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է նա։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաեւ հրաժարվել է մեկնաբանել Le Monde թերթի հրապարակումն այն մասին, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կարող են Ուկրաինա զորքեր ուղարկել։ «Ոչ, ես ոչ մի մեկնաբանություն չունեմ այս հաշվով», ընդգծել է Միլլերը։