Ֆինլանդիան վճռորոշ դեր կխաղա Արկտիկայում եւ Բալթիկ ծովում ՆԱՏՕ պաշտպանության գործում: Այս մասին Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ հեռախոսազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Պետարտուղար Ռուբիոն ընդգծել է ԱՄՆ-Ֆինլանդիա երկկողմ հարաբերությունների կարեւորությունը եւ Ֆինլանդիայի կարեւոր դերը ՆԱՏՕ պաշտպանության գործում, հատկապես Արկտիկայում եւ Բալթիկ ծովում»,- նշվել է պետդեպարտամենտի հայտարարությունում։
Ռուբիոն եւ Վալտոնենը քննարկել են նաեւ տնտեսական կապերի խորացումը եւ ներդրումները նավաշինության եւ արդյունաբերության այլ ոլորտներում։