Պետդեպարտամենտն ընդունել է, որ Ուկրաինայում կ...

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ, և Կիևն ու Վաշինգտոնն այժմ աշխատում են, որպեսզի այնտեղ կուտակված նյութերը չհայտնվեն ռուսական ուժերի ձեռքում:

Սենատի լսումների ժամանակ Նուլանդին հարցրել են, թե արդյոք Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական զենք կա՞: «Ուկրաինան ունի կենսաբանական հետազոտությունների հնարավորություններ։ Մենք մտահոգված ենք, որ ռուսական զորքերը կարող են փորձել իրենց վերահսկողության տակ առնել, ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, թե ինչպես կանխել այս հետազոտական ​​նյութերից որևէ մեկը ռուսական ուժերի ձեռքն ընկնելը»,- պատասխանել է Նուլանդը:

Ռուսաստանը նախկինում քանիսց հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 միլիոն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների շահագործման վրա, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմական կենսաբանական ծրագրին։ Նուլանդը, փաստացի, հենց դա էլ խոստովանել է: