Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Սա կ...

Կրեմլը կարեւոր է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Այն ի գիտություն կընդունվի, հունիսի 2-ին կոնֆերանս զանգի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է aif.ru-ն։

«Մենք այն (հայտարարությունը) ի գիտություն ենք ընդունում։ Սա կարեւոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ Ուկրաինայի հակամարտության հետ կապված Հայաստանի դիրքորոշման մեջ որոշակի նրբություններ կան։ Մենք դրանք հաշվի ենք առնում, մենք դրանք գիտենք։ Բայց մենք շարունակում ենք զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը։

Հունիսի 1-ին ՀՀ կառավարության YouTube-ի ալիքը Մոլդովայում Եվրոպական գագաթաժողովի ժամանակ հրապարակել էր մայիսի 4-5-ը Չեխիա կատարած այցի ժամանակ Փաշինյանի՝ CNN-ի Պրահայի մասնաճյուղին տված   հարցազրույցի տեսանյութը։ Փաշինյանն ասել էր, որ Ուկրաինայի հետ հակամարտությունում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Նրա խոսքով, Երեւանը մտահոգված է կատարվածի կապակցությամբ։