Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում սիրիացի գորհա...

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի ասածը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներին օգտագոծելու մասին, հայտարարելով, որ Կրեմլում ուշադիր ծանոթանում են պետությունների ղեկավարների բոլոր հայտարարություններին։

ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Ասադը հայտարարել էր, որ Սիրիայից գրոհայիններին տեղափոխում են Ղարաբաղ, եւ Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում։ Նա նաեւ հայտարարել էր, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանն է Ղարաբաղում հակամարտության նոր գալարի գլխավոր նախաձեռնողը։

«Մենք ուշադիր ծանոթանում ենք պետությունների ղեկավարների բոլոր հայտարարություններին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացե՞լ է Ասադի հայտարարություններին։