Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղի հարցով Թուքիայի...

Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ Թուքիայի առաջարկի մասին լուրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի թեման: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկի մասին լուրերը. փոխանցում է РИА Новости-ն:

«Շաբաթ օրը մենք նշել ենք, թե Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ ինչ թեմաների է անդրադարձ եղել: Ես հավելելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իսկապես քննարկվել է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում Ղարաբաղի հարցով նման խումբ ստեղծելու առաջարկին:

Ավելի վաղ նման տեղեկություն հայտնել էր CNN-Turk-ը: