ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հավակնությունները Գրենլանդիայի նկատմամբ մնում են հայտարարությունների մակարդակում, դա երկկողմ հարաբերությունների հարց է, սակայն Ռուսաստանի Դաշնությունը ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։ «Այդ հավակնությունները, հավանաբար, ավելի շատ վերաբերում են Միացյալ Նահանգների եւ Դանիայի եւ այլ պետությունների երկկողմ հարաբերություններին: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակի այս բավական դրամատիկ զարգացմանը, բայց առայժմ, փառք Աստծո, հայտարարությունների մակարդակով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս դարձնելու Թրամփի մտադրության մասին լրագրողների հարցին։