ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոսակցության ընդհանուր թեմաներ չունեն, Ռուսաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները փաստացի զրոյական են։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ընդհանուր թեմաներ, որպես այդպիսին, չկան, մեր հարաբերությունները փաստացի հասցվել են զրոյական վիճակի, եւ ոչ մեր նախաձեռնությամբ»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։