
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ այս մասին հայտնել էր նաև Թրամփը։
Նախագահների միջև զրույցը կանցնի «հաշվի առնելով Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները», հավելել է Պեսկովը։