Պեսկովը բացառել է Պուտինի այցը Ստամբուլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ի եթերում բացառել է Վլադիմիր Պուտինի ներկայությունը Թուրքիայում Ուկրաինայի հետ բանակցություններին՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

«Ոչ», - պատասխանել է նա այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը մեկնի Ստամբուլ։

Այսօր Ստամբուլում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները։