Պեսկովն արձագանքել է Ուկրաինայի խաղաղ կարգավո...

Այս շաբաթ Վաշինգտոնի առաջարկած Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագրի շուրջ ռուս-ամերիկյան բանակցություններ նախատեսված չեն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հայտնում է Комсомольская правда-ն։

«Ոչ, առայժմ՝ ոչ», — պատասխանել է Պեսկովը համապատասխան հարցին։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր ուկրաինական ղեկավարությանն այն հետևանքների մասին, եթե Կիևը հրաժարվի ԱՄՆ-ի խաղաղության ծրագրից։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իր հերթին, մի շարք հայտարարություններ էր արել մամուլի ասուլիսում՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո։ Նա հաստատել է, որ Ռուսաստանը «ձայնի իրավունք» ունի խաղաղ կարգավորման ծրագրի մշակման գործընթացում։