 
     
								Պետք է կենտրոնանալ պաշտոնական ձևակերպումների, այլ ոչ թե թերթային գնահատականների վրա, հայտարարել է Պեսկովը՝ խոսելով Պուտին-Թրամփ Բուդապեշտում կայանալիք հանդիպումը հետաձգելու պատճառների մասին:
Հիշեցնենք, որ Financial Times-ը հաղորդեոլ է, որ Միացյալ Նահանգները չեղարկել է Թրամփ-Պուտին Բուդապեշտում նախատեսված գագաթնաժողովը, այն բանից հետո, երբ Մոսկվան Վաշինգտոնին ուղարկել է հուշագիր՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու կոշտ պայմաններով:
Ռուսաստանի պահանջները ներառում էին տարածքային զիջումներ, ուկրաինական բանակի կրճատում և երաշխիք, որ Կիևը երբեք չի միանա ՆԱՏՕ-ին: Համաձայնագիրը չեղարկելու որոշումը կայացվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև լարված զրույցից հետո:







