
Պուտինի և Զելենսկու միջև անմիջական շփման թեման քննարկվել է Թրամփի հետ զրույցի ժամանակ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կապերը վերականգնվել են և շարունակվում են։ Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի հետ կարգավորման վերաբերյալ հուշագրի պատրաստման կոնկրետ ժամկետներ չկան։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները չի հրաժարվում Ուկրաինայի հարցում միջնորդությունից, հայտարարել է Պեսկովը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը արդյունավետ միջնորդական ծառայություններ է մատուցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։