
Մոսկվայի դեմ պատժամիջոցները չեղարկելու եվրոպական երկրների դժկամությունը նշանակում է, որ նրանք խաղաղություն չեն ուզում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ի նման դիրքորոշումը կխոչընդոտի հացահատիկի նորացված գործարքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սևծովյան նախաձեռնության անբաժանելի մասն է մեր բանկային կազմակերպության դեմ պատժամիջոցների վերացումը, որը զբաղվում է գյուղմթերքների հետ կապված հաշվարկներով: Այս սահմանափակումների էությունը չափազանց պարզ է: Եվ եթե եվրոպական երկրները չեն ցանկանում գնալ այս ճանապարհով, նշանակում է, որ նրանք չեն ուզում գնալ խաղաղության ճանապարհով, չեն ցանկանում նպաստել և գործել միահամուռ ջանքերով:
Պեսկովը հիշեցրել է, որ Սեւծովյան նախաձեռնության դրույթները նորություն չեն։ Դրանք արդեն արձանագրված էին առաջին գործարքում, որը երաշխավորված էր ՄԱԿ-ի կողմից։ «Նախաձեռնությունն արդյունավետ էր և աշխատեց, բոլոր պարտավորությունները կատարվել են, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության հանդեպ ստանձնած պարտավորությունների: «Դրանք երբեք չեն իրականացվել», - ընդգծել է խնդիրը Կրեմլի խոսնակը և հավելել, որ Ռուսաստանի պայմանները բոլորին լավ հայտնի են: