Պերուի գլխավոր դատախազությունը երկրի նախագահ Դինա Բոլուարտեին պարտավորեցրել է ոչ ուշ, քան ուրբաթ օրը հիմնավորել իր կատարած պլաստիկ վիրահատությունը, որն, իբր, թույլ չի տվել նրան կատարել պետության ղեկավարի պարտականությունները։
«Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ խնդրել է, որ հետաքննության տակ գտնվող անձը՝ Դինա Էրսիլիա Բոլուարտե Սեգարան կամ նրա փաստաբանները, առաջիկա 24 ժամվա ընթացքում տրամադրեն հետևյալ տեղեկությունները. 91 կարգավորող փաստաթղթերի բնօրինակները, որոնք նա պնդում է, որ ստորագրել է հունիսի 28-ից հուլիսի 9-ը [2023] ընկած ժամանակահատվածում, և առողջական փաստաթղթերը, որոնց հիման վրա վիրահատությունն իրականացնելու որոշումը կայացվել է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
2024 թվականի դեկտեմբերին դատախազությունը նախաքննություն է սկսել Բոլուարտեի դեմ՝ ծառայողական պարտականությունները չկատարելու կասկածանքով։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հունիսի 29-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Բոլուարտեն վիրահատության պատճառով բացակայել է իր պարտականություններից, սակայն այդ մասին չի տեղեկացրել Նախարարների կաբինետին և Պերուի Կոնգրեսին։ Ավելի վաղ, մի խումբ պատգամավորներ, ովքեր առաջարկել էին երկրի ղեկավարին իմփիչմենթի ենթարկել, իրենց միջնորդության մեջ նշել էին, որ Բոլուարտեն 12 օր է՝ չի աշխատել է եղել քթի պլաստիկ վիրահատության պատճառով։
Պերուի նախագահի դեմ մի քանի հետաքննություն է սկսվել, այդ թվում՝ կոռուպցիայի և իշխանության չարաշահման կասկածանքով։ Գլխավոր դատախազությունը սահմանադրական բողոք է ներկայացրել խորհրդարանին՝ կապված Բոլուարտեի ցուցարարների մահվան հետ, որոնք տեղի են ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 2023 թվականի փետրվարի 9-ը։ Իշխանությունների տվյալներով՝ բախումների ընթացքում, ընդհանուր առմամբ, զոհվել է 44 մարդ, վիրավորվել՝ 116-ը։