Պենտագոնը հինգ երկրների համար ուղղաթիռներ արտ...

ԱՄՆ ՊՆ-ն ավելի քան 1,2 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել UH-60M Black Hawk ուղղաթիռների արտադրության վերաբերյալ, հետագայում Ավստրալիային, Բրազիլիային, Հունաստանին, Շվեդիային եւ Թաիլանդին հանձնելու նպատակով։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Պայմանագիրը կնքվել է ուղղաթիռների այդ մոդելն արտադրողի՝ Lockheed Martin կորպորացիայի Sikorsky Aircraft դուստր ձեռնարկության հետ։ Կատարման ժամկետը՝ մինչեւ 2027թ. դեկտեմբերի 31։