Պենտագոնը հայտնել է, որ տեղյակ չէ Գրենլանդիա...

Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հավաստիացրել է, որ տեղյակ չէ Գրենլանդիա ներխուժելու Վաշինգտոնի որեւէ պլանի մասին։«Ես տեղյակ չեմ դրա վերաբերյալ որեւէ ծրագրի մասին»,- հունվարի 8-ին հերթական ճեպազրույցում պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե համապատասխան հրաման ստանալու դեպքում արդյոք ԱՄՆ ռազմական գերատեսչությունը նման ծրագրեր ունի։«Հիպոթետիկ հարցերին չեմ անդրադառնա։ Կարծում եմ, որ ապագա վարչակազմը պետք է խոսի այդ մասին»,- ավելացրել է Սինգհը:ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 8-ին հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու գաղափարը, որը առաջ է քաշել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, վատն է, գործնականում չի իրականացվի եւ արժանի չէ քննարկման։Հունվարի 7-ին Թրամփը, լրագրողների առջեւ ելույթ ունենալով Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր կալվածքում, հրաժարվել էր երաշխավորել, որ չի դիմի Պանամայի ջրանցքի եւ Գրենլանդիայի խնդիրներն ուժի կամ տնտեսական հարկադրանքի միջոցով լուծելուն:Նախկինում նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է վերականգնի վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, ինչպես նաեւ խոսել է Դանիայի ինքնավարություն հանդիսացող Գրենլանդիան ամերիկյան տարածքին միացնելու մասին։