Պենտագոնը չի մեկնաբանում Ուկրաինայում բուֆերա...

Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ ապագա վարչակազմի հնարավոր սցենարները Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։

«Նախ՝ ես ենթադրություններ չեմ կառուցի կամ չեմ խորանա հաջորդ վարչակազմի հիպոթետիկ իրավիճակի շուրջ։ Ինչպես արդեն ասել եմ, մենք կենտրոնացել ենք ընթացիկ իրավիճակի վրա եւ աջակցում ենք մասնավոր շփումներին մեր ուկրաինացի գործընկերների հետ, որպեսզի համոզվենք, որ նրանք անհրաժեշտ ամեն ինչ ունեն։ Ինչ վերաբերում է ապագային, ես ենթադրություններ չեմ անի կամ չեմ քննարկի հիպոթետիկ իրավիճակը»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փատրիկ Ռայդերն ի պատասխան լրագրողի խնդրանքի՝ մեկնաբանելու տեղեկությունն այն մասին, որ նորընտիր նախագահի թիմը իբր դիտարկում է բուֆերային գոտու ստեղծման պլանները։