ԱՄՆ ՊՆ-ն հերքել է նախկին աշխատակցի վարկածն այն մասին, թե ամերիկյան կառավարությունը արտաերկրային տեխնոլոգիաներ ունի։ Այս մասին ՏԱՍՍ-ին չորեքշաբթի հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Սյուզան Հոուֆը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Ներկայում [պաշտպանության] նախարարությունը չի հայտնաբերել որեւէ ստույգ վկայություն, որ չճանաչված անոմալ երեւույթների (UAP - Unidentified Anomalous Phenomena) դիտարկումը ի հայտ է բերել արտաերկրային ակտիվություն»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ ԱՄՆ ՊՆ-ն, ըստ նրա, «չի հայտնաբերել նաեւ որեւէ հավաստի տվյալ, որ ինչ-որ ծրագրեր են գոյություն ունեցել անցյալում կամ գոյություն ունեն այժմ»։
Հոուոֆի խոսքով՝ Պենտագոնի բոլոր ոլորտների անոմալ թույլտվության վարչությունը (AARO) «շարունակում է ուսումնասիրել պատմական տվյալները» ԱՄՆ կառավարության չճանաչված թռչող օբյեկտների ուսումնասիրման ծրագրերի մասին։ Պենտագոնում ողջունում են «ցանկացած նախկին կամ գործող կառավարական աշխատակցի հետ խոսելու հնարավորությունը, որը համոզված է, որ տեղեկություն ունի այդպիսի ծրագրերի մասին»։ «AARO-ն կիրառում է գիտական մոտեցում UAP [մասնակցությամբ] միջադեպերի վերլուծությանը, ինչի էլ որ դրանք հանգեցնեն»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ առաջարկելով ծանոթանալ այս տարվա մարտին թողարկված AARO զեկույցին։