Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Ուկրաինային 4...

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, հայտնում է Ukrinform-ը։

Օսթինn օգնության նոր փաթեթի մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։

«Ջո Բայդենի ղեկավարությամբ Միացյալ Նահանգները շարունակում է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Այսօր ես ցանկանում եմ հայտարարել Ուկրաինային ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի և զենքի համար նախագահական օգնության փաթեթի մասին, որը կազմում է 400 միլիոն դոլար»,- ասել է Օսթինը: