ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվ...

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից: 

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։