ՊԵԿ-ի ստուգումների թիվը նվազել է 40 տոկոսով

Պետական եկամուտների կոմիտեի վարչարարությունը ոչ միայն պահպանել է իր արդյունավետությունը, այլև դարձել է առավել թիրախային։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նա նշեց, որ 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կատարվել է 6124 ստուգում և ուսումնասիրություն, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 10138։

«Չնայած ստուգումների և ուսումնասիրությունների քանակի 40 տոկոսով նվազմանը՝ ստվերային շրջանառության բացահայտված գումարների ծավալը աճել է 21 տոկոսով։ Ընդհանուր առմամբ՝ մեր ամբողջ գործիքակազմով արձանագրվել է մոտ 45 միլիարդ դրամի բացահայտում՝ 18 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատությամբ։ Սա վկայում է մեր վարչարարության թիրախայնության բարձրացման մասին»,- ասաց Հակոբյանը։