Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորածը թիմը կարծես հայտնվում են իրենց իսկ փորած փոսում։ Արդեն երկու տարի ոռոգվող ատելության դաշտը առատ բերք է տալիս ու առաջին հերթին հարվածում իշխանություններին։
Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած զանգվածը, որը հայհոյանքով և սպառնալիքներով էր խոսում նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, այժմ սկսել է նույն ոճով խոսել հենց Նիկոլ Փաշինյանի հետ։
Փաշինյանի նախկին աջակից, ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտարարում է, որ Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանն արդեն չափն ու սահմանն անցել է․ «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ մարդկանց ձեռ անելով է մոտենում, մարդկանց հետ շատ վատ է խոսում։ Մի քանի օր առաջ համալիրի դիմացի մայթին կա ծաղկավաճառ մի մեծահասակ կին, որը հաշմանդամություն ունի։ Ցանկացել են էդ մարդու ստենդը հանեն, փողոցային առևտուր է, դե պարզ է, մարդիկ գնացել են թաղապետարան, ներկայացրել են թղթերը, պատմել են, որ կինը հաշմանդամ է, թաղապետը ձեռ առնելով ասել ՝ հերիք է շահարկեք դա, հերիք է ասեք, որ դուք ինվալիդ եք։ Այդ կինը լացելով դուրս է եկել սենյակից»,-ասում է ակտիվիստը և պնդում «Փեդերով լարելու ենք Փաշինյանին»։
Սա լավագույն ցուցիչն է, թե ինչպիսի ավանդույնթերի սկիզբ է դրել Փաշինյանը։ Իհարկե վատ է, որ քաղաքացին պետության ղեկավարի հասցեին նման ոճով և սպառնալիքով է խոսում, բայց սա Փաշինյանի «ամագն» է ու նա արժանի է իր ընտրազանգվածին։ Մեզ մնում է Փաշինյանի ընտրազանգվածին փաշինյանավարի կոչ անել՝ «դուխով ժողովուրդ ջան, դուխով»։