
Պաղեստինյան պետությունը պատրաստ է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը, բայց միևնույն ժամանակ չի առարկում դրանում արտասահմանյան գործընկերների մասնակցությանը: Այս մասին հայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը։
«Մենք առարկություններ չունենք արաբական կամ այլ միջազգային գործընկերության դեմ Գազայի կառավարման գործում», - ասել է Աբբասը արաբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որից հատվածներ է մեջբերում The Jerusalem Post-ը ։
Նա նշել է, որ Պաղեստինը «պատրաստ է ստանձնել Գազայի կառավարումը, և մենք դրա համար ունենք բոլոր հնարավորությունները»։
Հարցազրույցում Աբբասը կրկին մեղադրել է Իսրայելին այն բանում, որ այն չի ցանկանում պաղեստինյան պետության ստեղծում թույլ տալ և «ցանկանում է ոչնչացնել ամբողջ Պաղեստինը»։
«Մենք ճանաչել ենք Իսրայելը 1988 թվականին, բայց այն առաջվա պես խոչընդոտում է պաղեստինյան պետության ստեղծմանը», - ընդգծել է Աբբասը։
Բացի այդ, Աբբասը նշել է, որ մտադիր է հասնել Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին։