Պաղեստինյան «Իսլամական ջիհադը» հայտնել է Գազա...

Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը հայտնել է, որ իր ռազմական թևի խոսնակը սպանվել է Գազայի հատվածում գիշերը Իսրայելի ավիահարվածի հետևանքով:

Al-Arabi Al-Jadeed թերթի փոխանցմամբ՝ Գազայի հատվածի ռմբակոծության ժամանակ սպանվել է Ալ-Քուդսի բրիգադի ներկայացուցիչ Նաջի Աբու Սեյֆը, որը հայտնի է որպես Աբու Համզա, կնոջ՝ Շայմա Աբու Սեյֆի հետ միասին։

Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը նույնպես հաստատել էր իր հայտարարության մեջ, որ Գազայի հատվածում իսրայելական օդուժի վերսկսված ավիահարվածների հետևանքով զոհվել են իր հինգ առաջնորդներ և պետական ​​պաշտոնյաներ, հայտնում է Mehr-ը։