Պաղեստինամետ ցուցարարները լոլիկով և կարմիր սոխով տոպրակ են նետել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգաարդի վրա։ Այս մասին հայտնում է Sveriges Radio տեղական ռադիոկայանը։
Ըստ լրատվամւջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ խորհրդարանում քննարկումների ժամանակ, որոնք քննարկել են Շվեդիայի դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության և Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերի վերաբերյալ։ Ըստ ռադիոյի՝ ԱԳ նախարարի մոտով բանջարեղենով պարկ է անցել, սակայն նա չի տուժել։ Ստեներգարդը դուրս է վազել նիստերի դահլիճից, քննարկումները դադարեցվել են։
Ինչպես նշել են ոստիկանությունից, խորհրդարանում քննարկումը խափանել են 45-ամյա մի կին և 35-ամյա տղամարդ։ Միջադեպից հետո նրանք հեռացվել են նիստերի դահլիճից։ «Մենք պետք է կարողանանք խորհրդարանական բանավեճեր անցկացնել՝ առանց մարդկանց մեզ վրա բաներ նետելու։ Սա ժողովրդավարական դիսկուրսի հիմքն է»,- միջադեպը մեկնաբանել է Ստեներգարդը։