Պատժամիջոցներ կլինեն, բայց, կարծես, նրանք բավ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե Ուկրաինայում հրադադար չհաստատվի իր կողմից ավելի վաղ հնչեցրած ժամկետում, սակայն նշել է, որ ՌԴ-ի մոտ լավ է ստացվում խուսափել դրանցից: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Պատժամիջոցներ կլինեն, բայց, կարծես, նրանք բավականին հաջողությամբ խուսափում են դրանցից։ Գիտեք, նրանք խորամանկ մարդիկ են, և նրանց բավականին հաջողվում է խուսափել դրանցից, այնպես որ տեսնենք, թե ինչ դուրս կգա դրանից»,-ասել Է Թրամփը լրագրողներին։