«Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանի գրառումը
Ցանկացած կայուն հասարակություն, կամ ավելին, մարդկանց խմբեր, որոնք հավակնում են դառնալ հասարակություն, չեն կարող գոյատևել, կամ անգամ ձևավորվել որպես այդպիսին, եթե չկա Պատվի Կոդեքս:
---------
Օրինակ, միջնադարի ասպետների հիմնական կոդեքսը.
--------------
. արհամարհիր լավ գործերի համար նյութական փոխհատուցումը,
. հարգիր կանանց, պաշտպանիր թույլերին ու անպաշտպաններին, օգնիր այրիներին ու որբերին,
. մի փախչիր թշնամուց,
. մի վախեցիր հավասար ուժերով հակառակորդի հետ մենամարտելուց,
. Աստծուց վախեցիր և Եկեղեցու ուխտերը պահիր:
----------
Բրիտանիայում կան չգրված օրենքներ: Ջենթլմենի կոդեքի մեջ են մտնում, օրինակ.
----------
. փող մի վերցրու ընկերոջից, բացառությամբ ծայրահեղ կարիքի դեպքերից,
.փոխառված գումարը պատվի պարտք է, որը պետք է շուտափույթ մարվի,
.ազնիվ մարդը ստանձնում է մահացած ծնողների, եղբայրների, քույրերի կամ չափահաս երեխայի պարտքերը,
.մի կորցրու ինքնատիրապետումդ, մի դրսևորիր զայրույթ, վախ, ատելություն, ամոթ, հուզմունք և զվարճանք հասարակական վայրերում,
.մի շոյիր անծանոթ մարդկանց մեջքը և մի դիպչիր անծանոթ կանանց:
. մի օգտվիր ուրիշի անօգնականությունից, կամ անտեղյակությունից և թույլ մի տուրլ, որ մեկ այլ ջենտլմեն օգտվի քեզնից:
---------
Կարող ենք բերել չեչենների սարերի պատվի կոդեքսից՝ Կոնախալլայից օրինակներ.
-----------
. կյանքի հիմնական նպատակն ու իմաստը ժողովրդին (Քամին), Հայրենիքին (Դայմոհքին) ծառայելն է։ Ժողովրդի և հայրենիքի շահերը ավելի բարձր են, քան իր ցեղի, տոհմի շահերը,
. արդար պատերազմում պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելիս մահը գերադասելի է, քան անպատվաբեր ու անարգանք ապրելը,
. հայրենիքին ծառայելիս իրավունք ունես զբաղվելու ցանկացած տեսակի գործունեությամբ, բացառությամբ նրանցից, որոնք կարող են ստիպել խախտել պատվի կանոնագրքի սկզբունքները, կամ կասկածի տակ դնել անձնական արժանապատվությունը,
. պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել մահվան, քանի որ այս աշխարհում հավերժական ոչինչ չկա, պետք է հիշել, որ կյանքից թանկ հասկացություններ կան՝ հայրենիք, անձնական արժանապատվություն և պատիվ։ Բայց չպետք է ձգտել մահվան և անհարկի գայթակղեցնել ճակատագիրը, քանի որ կյանքը Բարձրյալի բարձրագույն նվերն է մարդուն,
. կենցաղում, հասարակական գործերում պետք է համեստ լինել, խելքը, քաջությունը, գործերը պետք է գնահատեն առաջին հերթին շրջապատողները։
. պետք է միշտ պատասխանատու լինել խոսքերի ու գործերի համար, միշտ կատարե լայլ մարդկանց տված խոսքը և երբեք, նույնիսկ սեփական կյանքի գնով, չխախտել տրված երդումը,
. չպետք է ոտնահարել այլ մարդկանց անձնական արժանապատվությունն ու պատիվը, ինչպես նաև ուրիշի ունեցվածքը, միևնույն ժամանակ, պետք է հանդուրժող լինել այլ մարդկանց թուլությունների և սխալների հանդեպ, բայց պահանջկոտ լինել ինքդ քո հանդեպ,
. հարգանքով և ակնածանքով պետք է վերաբերվել կանանց, երբեք, ոչ մի դեպքում թույլ չի տա, որ նրանց վիրավորեն և նվաստացնեն՝ ո՛չ իրեն, ո՛չ ուրիշներին, կնոջ պատիվն ու արժանապատվությունը սուրբ է։
Կան պատվի կոդեքսներ հանցագործ աշխարհում, մաֆիայում:
--------------
Մինչ 2018 թիվը Հայաստանի իշխանական բուրգում կային բազմաթիվ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ ու փողոցայն դաստիրակությամբ անցած մարդիկ: Այդ միջավայրում կար Պատվի Կոդեքսի որոշակի նշույլներ ու կանոններ, որոնք այս, կամ այն կերպ, պահպանվում էին: 2018-ից հետո իշխանության եկան անձինք, որոնք եղած բավականին թույլ ու սաղմնային վիճակում գտնվող այդ կանոնները համակարգված եղանակով ոչնչացնում են:
Օրինակ. զահվածի զինվորի մորը դատում են հասուն տղամարդուն առևանգելու մեջ: Այստեղ մի քանի սկզբունքների խախտում է՝ կնոջ նկատմամբ, ով իբր տղամարդ է առևանգել ու պետք է պատժվի, տղամարդու նկատմաբ, ում իբր առևանգել է իրենից տարիքով կին ու նա դատարանի միջամտության կարիքն ունի, զոհված զինվորի մոր հանդեպ հարգանքի սկզբունքի վերացումը:
Կոդեքսի խախտում է ՔՊ-ական պաշտոնյայի 7 տարեկան երեխային չոլերում թեղնելը՝ որպես ղարաբաղցի, նաև մեկ այլ հիվանդ տղային ծեծելը: Մի կողմ թողնենք այդ մարդու որակները, ով չի կարող պաշտոնյա լինել: Ինչ Պատվի Կոդեքս է խախտվել.
. դաժան վերաբերմունք երեխայի հանդեպ,
. պատանդ վիճակում գտնվող 100 000 հազարից ավել մեր հայրենակիցների նկատմամբ ծագումի հիման վրա այլատյացություն,
. հիվանդ տղայի՝ թույլ հանդեպ դաժան վերաբերմունք:
Դեռ չենք խոսում 2018-ից հետո ատելության ու հայհոյանքների լեգիտիմացումը պետական մակարդակով ու պետական կատարմամբ:
Սրանք ընդամենը վերջին օրերի դեպքերն են, իսկ դրանք բազմաթիվ են: Սա քիչ, թե շատ, մինչ այդ եղած Պատվի Կոդեքսի համակարգված ոչնչացման դրվագներ են:
Մեծ հարց է, մենք դեռ հասարակություն ենք, թե արդեն ոչ: Եթե դեռևս այո, ապա ինչպես կանգնեցնել այս ընթացքը:



