Զենքի վաճառքով զբաղվող, Հայաստանում մոնոպոլիստ բիզնեսմեն՝ «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը դատի է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Դավիթ Գալստյանը պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել եւ զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել:
Հայցը ներկայացվել է մարտին 9-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին:
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը փետրվարի 2-ից կալանավորված է։ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված եւ քննվող քրեական գործով Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:



