
ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նախարարը:
«Քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում և կարող են դառնալ մեր երկրների միջև համագործակցության ուղղություն։ Դոկտոր Ալ-Ղայթն ընդգծել է, որ սոցիալական արդարության, համերաշխության և մարդկային եղբայրության գաղափարներն ուղղակիորեն համահունչ են իրենց գործունեության արժեքային համակարգին, և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ խորացնել համատեղ աշխատանքը։
Քննարկման ընթացքում առանձնացրել ենք մի քանի կարևոր ոլորտային ուղղություններ, որոնց շուրջ կհստակեցնենք հետագա քայլերը՝ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման տեսքով»,- գրել է նախարարը։