«Պատրաստ եմ փոխզիջումների գնալ, բայց դա իմ ժո...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BILD պաբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ հակամարտությունը կարելի է լուծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության և բանակցությունների ճանապարհով։

«Հարցն այն չէ՝ ինչի կարող ես եմ գնալ։

Ցանկցած երկխոսության պարագայում իմ նպատակն է ավարտել պատերազմը Ռուսաստանի Դաշնության հետ։ Դրա համար ես պատրաստ եմ կոնկրետ քայլերի․ պատրաստ եմ բանակցություններ վարել, փոխզիջումների գնալ, բայց դա իմ ժողովրդին դավաճանել չի նշանակի, մյուս կողմն էլ պետք է պատրաստ լինի փոխզիջումների»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ միայն այդպես է հնարավոր կարգավորել հակամարտությունը։

«Դետալների մասին շատ բարդ է ու դեռ վաղ է խոսել։ Նախագահների միջև դեռ շփում չի եղել։ Այս պատերազմը մենք կարող ենք կանգնեցնել միայն երկու նախագահների միջև ուղիղ բանակցությունների միջոցով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։