Պատմությունը կրկնվելու սովորություն ունի․ Արշ...

Ասում են՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, իսկ մենք՝ նրա դասերը՝չքաղելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքս ուղղում եմ նորաթուխ քաղաքական գործիչներին՝

Խելամտորեն ու լրջորեն ուսումնասիրել և մանրակրկիտ վերլուծել տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական իրավիճակը, կարճամիտ ու կարճատես չլինել։

Լինել խելամիտ ու հեռատես, որպեսզի ազգովի չհայտնվենք «Ոսկե ձկնիկի» պառավի կարգավիճակում՝ չկանգնենք կոտրած տաշտակի առաջ»: