Պատերազմին մասնակցած ուսանողների ու նաև պատեր...

Պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվում են, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն դե յուրե մենք այդ որոշումը կընդունենք», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին ասաց, որ այս ընթացքում ուսման վարձի հետ կապված խնդիր պետք է չառաջանա: