Պատերազմի ժամանակ մեզ ձեռքերի վրա են տանում,...

Մարդկանց տարհանելու ձևեր էլ կան, առավոտ շուտ եկել են, մեր դրած դռները կոտրել են, մարդկանց հանել են դուրս, ապացույցներ էլ կան, որ լիքը բաներ են կորել:  Այս մասին ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչը:

Հիշեցնենք, որ այս պահին ոստիկանները ՊՆ նախկին շենքից դուրս են բերում տասն օր առաջ վտարված քաղաքացիների գույքը։ Իսկ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։

Բնակիչներից շատերը այս օրերին ապրում է դրսում վրանի տակ: