
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստում պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողների զբաղվածությանը վերաբերող հարց բարձրացրեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Պատգամավորը մասնավորապես, դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ասաց․
«Այն զինծառայողները կամ ՄՈԲ-ով գնացած մարդիկ, որոնք հաշմանդամություն ունեն այսօր , ունեն նաև աշխատելու հետ կապված դժվարություններ և աշխատատեղերից կրճատվում են։ Այս մարդիկ զբաղվածության խնդիր ունեն։ Իրենք չեն կարող ուղղակիորեն պարապուրդի մատնվել, չեն կարող պետության կողմից տրվող թոշակի հույսին ապրել։Պետք է մշակվի ինչ-որ քայել ՝ այս մարդկանց զբաղվածությունը ապահովելու և ընտանիքի խնդիրները լուծելու ուղղությամբ։ Շատերն արդեն մտածում են արտագաղթի մասին, ես խնդրում եմ օր առաջ մտածել այս խնդրի ուղղությամբ»։