Մոլի նիկոլականների համար փաստորեն ժողովուրդը երկրի հոգևոր առաջնորդները չեն, արժանապատվություն ունեցող քաղաքացիները չեն, այլ 5000 երեխու գլուխ կերած դավաճանին սատարողները։ Միգուցե մտածում եք դո՞ւք եք ժողովուրդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արփինե Հովհաննիսյանը։
«Պատգամավորներ, որոնց ոչ ոք չի ճանաչում։ Որոնց գոյության մասին տեղեկանում ենք հերթական տգետ մտքի առկայծմամբ։
Դուք 2018-ին փողոց դուրս եկած մարդկանց անվանեցիք ժողովուրդ։ Հիմա՝ ձեր իսկ չափանիշով։ Ո՞րն է ժողովուրդը. արժանապատվություն ունեցող հազարավոր քաղաքացինե՞րը, թե՞ 30 հոգանոց խմբակը, որը Ջաբրայիլը Քարվաճառից չի տարբերում։
Ի դեպ, ձեր ու ձեր շեֆի հայելային արտապատկերն է՝ հայրենիքը չճանաչող, քարտեզ չիմացող, տեղանքին անտեղյակ։
Դուք ձեզ ձայն տվածների ու փողոցում հավաքվածների անգամ 5 տոկոսի աջակցությունը չունեք։ Այլապես՝ ձեր իսկ չափանիշով դատեք՝ փողոցում ինչի համար ավելի շատ մարդ կա՝ հայրենիքի, թե անհայրենիքների խմբակի»,- գրել է Հովհաննիսյանը։



