
Հայաստանում դրամի գերարժևորման և տնտեսական աճի դանդաղման պատճառներից մեկն այն է, որ ՀՀ կառավարությունը շարունակաբար թերակատարում է պետական բյուջեն, մասնավորապես` 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ընթացիկ ծախսերը թերակատարել է 15,4 տոկոսով, իսկ կապիտալը` ավելի քան 67 տոկոսով։ Այս մասին իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Փաստացի ստացվում է, որ պետությունը հավաքագրում է տնտեսությունից գումարները` հարկերի, տուրքերի տեսքով, սակայն չի վերադարձնում տնտեսությանը` գերարժևորելով դրամը և սահմանափակելով տնտեսական աճը»,– նշել է նա։