Փաստաբանները պատրաստվել այն հնարավոր իրադարձո...

Մենք նախապես ենք պատրաստվել այն հնարավոր իրադարձություններին, որ կարող են Երևանում կատարվել, քանի որ այս իշխանություններն ամեն ինչի ունակ են։ Խնդրել էինք փաստաբաններին՝ կամավորության սկզբունքով միանալ մեզ, որպեսզի հարկ եղած դեպքում ոչ ոքի մենակ չթողնենք ոստիկանական բաժիններում: Այս մասին քիչ առաջ հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ տեղեկացնելով 20-ից ավելի փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել աջակցելու շարժման ընթացքում իրավաբանական ծառայությունների կարիք ունեցող անձանց։