Փաստաբաններն այլեւս չեն պաշտպանի Գայանե Հակոբ...

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի փաստաբանները դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը։

 «Մեր և մեր վստահորդի միջև դիրքորոշումների փոփոխություն կա, որի կապակցությամբ մենք այլևս չենք իրականացնելու Գայանեի պաշտպանությունը», - դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

 Նա նշեց, թե Գայանե Հակոբյանն է կայացրել այս որոշումը։

 Դատարանը որոշել է այլ պաշտպաններ ներգրավել։

 Նշենք, որ արդեն երկրորդ դեպքն է, որ պաշտպանները հրաժարվում են իրականացնել Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։