«Փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները ոչ թե պետք է աշխատանքից ազատվեն, այլ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ կատարվել է հանցագործություն»: ԲԴԽ-ի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Ինձ համար անկհայտ է, որ այս բոլոր գործընթացները ուղիղ հրահանգավորմամբ են կատարվում: Սա ընդամենը մի ոստիկանի գործողություն չէ, սա շարունակական բնույթ է կրելու, մենք մինչեւ վերջ պետք է պայքարի նրա համար, որ ոչ թե նրանք աշխատանքից ազատվեն, այլ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ կատարվել է հանցագործություն»,-ասաց Լուսինե Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



