Փաստաբանական համայնքն ահազանգ է հնչեցնում․ Ար...

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ԱԺ իր ելույթում, օրենսդիրների ուշադրությունը հրավիրեց փաստաբանների կողմից հայտարարված  այսօրվա գործադուլ ին՝ համարելով այն կարևոր նախաձեռնություն, որին, ըստ նրա, նախորդել էին թե փաստաբանների պահանջները և թե  այն բռնությունները,  որոնց քննության վերաբերյալ, ըստ Մինասյանի,  պատշաճ  ընթացակարգ չի իրականցվում․ «Առաջարկում եմ իրականացնել քննարկում, ի վերջո կարևորագույն ինստիտուտներից մեկը՝ փաստաբանական ինստիտուտը չի կարող անտարբերության մատնվել ․  երբ փաստաբանական համայնքը նման ահազանգ է հնչեցնում մենք չենք կարող  անտարբեր լինել «,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով ԱԺ մասնագիտացված հանձնաժողովներում քննարկում կազմակերպելը։