«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի ողջ տարածքում առանձնահատուկ անվտանգային միջոցառումներ էին կիրառվել. տարածք էին բերվել աննախադեպ թվով ոստիկաններ, ամբողջովին կասեցվել էր մարդկանց հոսքը հուշահամալիր տանող բարձունք, ընդ որում՝ ուղեփակոցով։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա անվտանգությունն ապահովող աշխատակիցների թիվը ավելացել է ևս 15-ով, չնայած մինչ այդ էլ աննախադեպ մեծ է եղել։ Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բացարձակ դադարել է վստահել որևէ մեկին, էլ ավելի կասկածամիտ է դարձել և գրեթե բոլորից «ստրախովկա» է պահում։ Այցերի ժամանակ առավել ևս ծայրահեղ զգուշավորություն է ցուցաբերում, այդ թվում՝ հանդիպումներին հաջորդող հյուրասիրության մասով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



