«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևել յան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի նախաձեռնությունը պատկանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս հանդիպմանն ընդառաջ օրերս հայտնի դարձավ, որ արդեն վաղը՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը, որի նախաձեռնողն արդեն Ռուսաստանի Դաշնության նախագահն է։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նոյեմբերի 26-ի հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, ասել է թե՝ Սոչիի հանդիպումն օրակարգ է մտել «սպոնտան», որպես դեկտեմբերի 15-ի հանդիպման «պրեամբուլա»։ Ավելին, կան տեղեկություններ, որ Սոչիում կողմերը կգան նախնական պայմանավորվածության՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի համապատասխան հանձնաժողով ձևավորելու հարցում, ինչն, ի դեպ, նախօրեի իր ասուլիսում փաստացի հաստատեց նաև Փաշինյանը։ «Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում